ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Արևելք-Արևմուտք հակամարտության մենթալիտետային իներցիան

Արևելք-Արևմուտք հակամարտության մենթալիտետային իներցիան
16.10.2026 | 14:49

Ինչքան էլ կարևոր էր Իրանի պատերազմը Արևելք-Արևմուտք բախման և, առաջին հերթին, Իսրայելի շահերի տեսանկյունից, այնուամենայնիվ, իր ունեցած հետևանքներով ու նշանակությամբ, համեմատած ուկրաինական պատերազմի հետ, այն ավելի շուտ ունի խոշոր տակտիկական բնույթ, քանի որ, անկախ այն բանից, որ Եվրոպան, Հորմուզի փակման պատճառով մեծ տնտեսական հարված ստացավ, բայց նա այդ հարցում ԱՄՆ-ին թողեց միայնակ։

Այլ է ուկրաինական պատերազմի տեսքով նույն Արևելքի և Արևմուտքի բախման մասշտաբն ու նշանակությունը աշխարհի ապագայի համար, որն էլ, ի սկզբանե, ունեցել է ստրատեգիական բնույթ, քանի որ Ուկրաինայի թիկունքին կանգնած է եղել ամբողջ Աևրմուտքը։

Բացի դրանից, այդ բախման պոտենցիալ հետևանքները, Ռուսաստանի ռեսուրսների ահռելիության պատճառով ու, դրանց տիրանալով, նաև Չինաստանին զրկելով մեծ պոտենցիալից, նույնպես ունեցել են ստրատեգիական բնույթ։

Ընդհանուր առմամբ, միաբևեռ ուժային աշխարհից, առնվազն, դեպի ուժային երկբևեռություն անցումը, որի անխուսափելիությունն արդեն գիտակցվել է Արևմուտքի կողմից, ներկայում ստեղծել է մի իրավիճակ, որտեղ հակամարտ կողմերը, անկախ առկա ահռելի անորոշություններից, արդեն գործում են երկբևեռ ուժային տրամաբանությամբ, որտեղ ամեն կողմը ձգտում է ստեղծել նախադրյալներ ապագա պայքարում ավելի գերակա դիրք ունենալու համար։

Այս իմաստով, իրենց նշանակությամբ առաջին պլան են մղվում մի շարք հարցեր, որոնցից առաջինն այն է, թե ուկրաինական պատերազմի ավարտից հետո որը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անցնող սահմանը, այն կլինի այսօրվա ռազմաճակատի գի՞ծը, թե Դնեպր գետը, կամ էլ Նիկոլաևն ու Օդեսան էլ դրա հետ միասին։

Այսինքն, ինչպիսի՞ն կլինի Ուկրաինան որպես պլացդարմ Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների ու հնարավոր նոր պատերազմի տեսանկյունից։

Նման հարցերի լուծումները շատ ավելի դժվարանում են առկա տարբեր բնույթի անորոշությունների պատճառով, որոնցից ամենահիմնականները երկուսն են՝

1․ Հակամարտ կողմերի՝ միմյանց հզորությունների իրական չափն ու հնարավորությունները չիմանալը և այն, որ դրանք պայքարի ընթացքում աստիճանաբար են պարզվում։

2․ Կողմերի մենթալիտետային իներցիան, որի պատճառով էլ նրանք, վաղուց արդեն չլինելով ուժային միաբևեռության պայմաններում, շարունակում են մտածել և գործել նախկին միաբևեռ տրամաբանությամբ։

Այս պայմաններում, եթե Ռուսաստանը հասնում է իր դրած նպատակներին, ապա դա աշխահաքաղաքական մակարդակի պարտություն է Արևմուտքի համար, և հակառակը, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա սահմանը դառնում է այսօրվա ռազմաճակատի գիծը, ապա դա պարտություն է Ռուսաստանի համար։

Նման պայմաններում կոմպրոմիսային լուծումներ գտնելը դառնում է անհնարին, մի հանգամանք, որն էլ ծնում է նոր տենդենցներ, որոնցից առաջինն ու ամենահիմնականը արևմտյան ուժերի, այն է՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և գլոբալիստների միջև հակասությունները մեղմելու և նրանց ուժային կոնսոլիդացիայի տենդենցն է, որը գնալով կուժեղանա։

Դրանից բացի, այս ուղղությամբ Արևմուտքը կուժեղացնի դիվանագիտական ջանքերը, այն պարզ տրամաբանությամբ, որ ոչ դիվանագիտական, այսինքն, ռազմական իմաստով Ռուսաստանն ավելի ուժեղ է, և այդ առավելությունը նրա ձեռքից վերցնելու միակ միջոցը դիվանագիտությունն է, որի միջոցով կարելի է փոխադարձ շահերը տեղափոխել տնտեսաֆինանսական դաշտ, մանավանդ, որ տնտեսապես Ռուսաստանը բազմապատիկ զիջում է Արևմուտքին։

Այսինքն, Արևմուտքը արտաքին ճնշման պատճառով գնալով իր ներքին ուժերի կոնսոլիդացիայի ճանապարհով, ձգտելու է Ռուսաստանին շահագրգռելով տնտեսաֆինանսական ձևերով, նրա ապագա սահմանը Ուկրաինայի հետ թողնել այսօրվա ռազմաճակատի գիծը, մի բան, որը հակասում է նաև Չինաստանի շահերին։

Կապրենք՝ կտեսնենք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ